ԵՄ-ն հավանաբար չի կարողանա Ուկրաինա ուղարկել...

Եվրամիությունը հավանաբար չի կարողանա Ուկրաինա ուղարկել խոստացած մեկ միլիոն զինամթերքները, Politico Europe-ին տեղեկացրել է  ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Նշվել է, որ ԵՄ երկրները Կիեւ են ուղարկել 300 000 զինամթերքներ, ինչը խոստացվածի մեկ երրորդն է։

Եվրոպացի եւ ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել են նույն եզրահանգման այն բանից հետո, երբ Bloomberg-ը տեղեկացրել է, որ քիչ հավանական է, որ ԵՄ-ն կհասնի իր նպատակին 1 մլն զինամթերք մինչեւ մարտ ուղարկելու հարցում։

The Guardian-ի տվյալներով՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը լրագրողներին ասել է, որ այդ նպատակին հասնելն այժմ անիրական է թվում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նույնպիսի գնահատական է տվել երկուշաբթի։

ԵՄ-ում անունը չնշած աղբյուրը հայտնել է, որ ԵՄ գլխավոր խնդիրը նրա արտադրական հզորություններն են։

Եվրոպական արտադրողները դժվարությամբ են հաղթահաորւմ Ուկրաինայում զինամթերքների ամենօրյա սպառման ծավալները՝ 6 000-7 000 հատ։ Դա, իր հերթին, նշանակում է, որ Ուկրաինան դժվարությամբ է հաղթահարում ռուսական գնդակոծությունները։

Ծովակալ Ռոբ Բաուերը Նիդեռլանդներից, որը գլխավորում է ՆԱՏՕ Ռազմական կոմիտեն, նախազգուշացրել է, որ արեւմտյան մատակարարումները հասել են «տակառի հատակին»։