
Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: Այդ մասին ասված Է նրանց հայտարարություններում, որոնք օգոստոսի 24-ին տարածվել են Բրյուսելում Ուկրաինայի անկախության օրվա առթիվ:
«Այսօր Ուկրաինան նշում Է Խորհրդային Միությունից իր անկախության 31-րդ տարեդարձը: Դա այն օրն Է, երբ նշում են Ուկրաինայի բացառիկ եւ յուրօրինակ պատմությունը, մշակույթը եւ լեզուն: Եվրամիությունն այսուհետեւ Էլ կշարունակի աջակցել Ուկրաինային»,- ասված Է հայտարարության մեջ: Կիեւին իր աջակցությունն Է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Դուք կարող եք շարունակել ՆԱՏՕ-ի աջակցության հույսն ունենալ այնքան, որքան հարկավոր լինի: Ուժեղ եւ անկախ Ուկրաինան կենսականորեն կարեւոր Է եվրատլանտյան գոտու կայունության համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: