ԵՄ-ն եւ G7-ը մտադիր են Կիևին վարկ տրամադրել Ռ...

Եվրամիությունը և G7-ի երկրները մտադիր են Ուկրաինային տրամադրել մոտ 50 միլիարդ դոլարի վարկ՝ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Եվրահանձնաժողովի կողմից մենք առաջ ենք շարժվում առաջարկի նախապատրաստման այս աշխատանքում։ Աշխատանքները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

Նա հավելել է, որ նպատակն այն է, որ «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ միասին մինչև տարեվերջ Ուկրաինային տրամադրվի մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլար վարկ: