Եվրամիությունը ժամկետից երկուսուկես ամիս շուտ լուծել է ջեռուցման սեզոնի համար բավարար գազ կուտակելու խնդիրը։
Պաշարները ԵՄ-ին կօգնեն վերապրել «գազային պատերազմի»՝ արդեն չորրորդ ձմեռը, որը Կրեմլը սանձազերծել էր դեռ Ուկրաինա ներխուժելուց առաջ, իսկ հեռանկարում՝ ընդհանրապես հրաժարվել ռուսական հումքից։
Ստորգետնյա գազը նվազեցնում է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ռիսկերը՝ չնայած Ուկրաինայի տարածքով տարանցման դադարեցման սպառնալիքին, որը կազմում է դեպի ԵՄ ռուսական գազի արտահանման գրեթե կեսը:
Գազատարն անցնում է ռուսական Կուրսկի շրջանով, որը վերջերս նվաճվել է ուկրաինական զորքերի կողմից: Բացի այդ, տարեվերջին լրանում է տարանցման պայմանագիրը, և Ուկրաինան չի պատրաստվում երկարաձգել այն։