
ԵՄ-ին միանալու կանոնները շատ հստակ են, կան չափանիշներ, պետք է լինի անդամ պետությունների միջև կոնսենսուս, թեկնածու երկրները պետք է դիմեն։ Այսպիսով, Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել։ Այնպես որ, եթե այդ պահը գա, մենք պետք է հետևենք կանոններին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլի Մարագոսը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա տարիներին կա Եվրամիությանը միանալու հնարավորություն։
Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերույթունների վերջնական կարգավորման հնարավորությանը, Մարագոսն ասաց. «Նախ և առաջ, մենք ողջունել ենք այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սա շատ լավ հիմք է առաջ գնալու համար։ Հուսով եմ՝ խաղաղության համաձայնագիրը նույնպես կարող է շուտով ստորագրվել։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել՝ աջակցելու խաղաղությանը տարածաշրջանում։ Դա կախված է հենց տարածաշրջանի ժողովուրդներից, բայց մենք այստեղ ենք՝ աջակցելու դրան»։
Հարցին՝ Ադրբեջանը չի՞ խոչընդոտի այդ խաղաղությանը՝ այդ թվում ագրեսիայի ցուցաբերմամբ, նա ընդգծեց. «Ես ԵՄ-ի ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Մենք բոլորս հավատում և հուսով ենք, որ բոլոր գործընկերները կանեն այն, ինչին նրանք պարտավորվել են»։