Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական այն գնահատականը, որ մինչև 2029 թվականը Հայաստանի քաղաքացիներն արդեն կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրամիության երկրներ։
«Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք գործընթացում և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք հարցեր այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի սերտ համագործակցություն հաստատել։
Արդյոք չափազանց վաղ չէ խոսել այն մասին, թե երբ կարող է տեղի ունենալ վիզային ռեժիմի ազատականացումը։ Առայժմ վաղ է խոսել կոնկրետ մանրամասների մասին, սակայն մենք կարող ենք հաստատել, որ մի շարք ուղղություններով քննարկումներ են ընթանում, և հենց որ այդ թեմաները հասունանան, մենք կանցնենք Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերության հաջորդ փուլին», — նշել է Պինյոն։



