Ծառայության դադարեցում և խիստ նկատողություն․...

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։ Հայտնում են ՆԳՆ-ից։

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։

Նիստին մասնակցել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները։

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ։