Եվրամիության երկրների ղեկավարներն ակտիվ ջանքեր կգործադրեն Ուկրաինայի իրադրության կարգավորման, այդ թվում հանրապետության տրածքում հրադադարի համար: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել Է Հունգաիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մասնակցում Է Ֆրանսիայում Եվրամիության գագաթնաժողովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՛ Նրա կարծիքով՝ հաշվի առնելով Ուկրաինայի բարդ դությունը՝ «չի կարելի բացառել, որ բախումները կձգձգվեն»:
Վերջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրադրության կարգավորման հնարավորությունները: Նրանք նաեւ հեռախոսով զրուցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Օրբանը չի ճշտել, թե Եվրամիության երկրների ղեկավարներն ինչ կերպ են մտադիր գործել հետագայում, որպեսզի հասնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման: Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը բազմիցս հայտարարել Է, որ իր կառավարությունը կոչ Է անում խաղաղ ճանապարհով Ուկրաինայի իրադրության կարգավորում դիվանագիտության միջոցով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, Ուկրաինայից Հունգարիա Է տեղափոխվել ավելի քանն 200 հազար փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: