ԵՄ-ի կողմից ռուսական նավթի ներմուծման աստիճանական արգելքը կարող է հանգեցնել «մատակարարման խափանումների»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար եւ փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը, հաղորդում է DW-ը։
Նրա խոսքով՝ ինքն աջակցում է այս միջոցին՝ չնայած թանկացումներին։ «Ես բազմիցս ասել եմ, որ մենք, իհարկե, չենք կարող երաշխավորել այս իրավիճակում, որ խափանումներ չեն լինի, առաջին հերթին՝ տարածաշրջանային»,-ասել է Հաբեքը։
«Համաշխարհային շուկայում նավթի պակասն ի սկզբանե հանգեցնում է գների բարձրացման»,-ասել է նա։ «Բայց, իհարկե, գները կարող են զգալիորեն աճել»,-հավելել է նա։
Նախարարը նշել է, որ ԵՄ ծրագրերը նախատեսում են նավթային էմբարգոյի իրագործման անցումային շրջան։
Հաբեքն ասել է, որ ռուսական նավթի ներմուծումն արգելելու Եվրահանձնաժողովի առաջարկը բավարար ժամանակ է տալիս Գերմանիային՝ այլընտրանքային աղբուրներ գտնելու համար։
Նրա խոսքով՝ թեեւ Գերմանիան քայլեր է ձեռնարկում Շվեդտում նավթի այլընտրանքային մատակարարումներ կազմակերպելու ուղղությամբ, նա չի կարող բացառել նավթի պակասը մի շարք շրջաններում, այդ թվում՝ Բեռլինում եւ արեւելյան շրջաններում։



