ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Առնոլդաս Պրանցկյավիչյուսը։
«Մենք հենց նոր հաստատեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ ներառյալ ոսկու արգելքը, արտահանման հսկողությնան նոր միջոցները, Սբերբանկի ակտիվների սառեցումը, ավելի քան 50 նոր անհատներ եւ կազմակերպություններ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, զինվորականներ, օլիգարխներ, քարոզիչներ»,-գրել է նա։



