ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությ...

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:  

Այս մասին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կից հրապարակելով նաև կադրեր իրականացված պարեկությունից։ 

Over the Easter weekend #EUMA conducted 27 day and night patrols in its Area of Operation including villages Khoznavar, Khnatsakh and Aravus. In Khoznavar EUMA observed the impact of two shots damaging civilian infrastructure, possibly originating from an AZ position in the area. pic.twitter.com/753cqrLxiu

— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 22, 2025

«Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։ Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է՝ արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի  հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։