ԵՄ դիտորդները «մտահոգությամբ ականատես են եղել...

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է արել X-ում (Թվիթեր)․

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը մտահոգությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին։

Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների մասին Եվրամիությանը զեկուցելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։