ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինա խաղաղապ...

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը, հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին։ Այս մասին տեղեկացրել է Politico եվրոպական պարբերականը՝ հղում կատարելով անունը չնշած դիվանագետներին։

«Ինչ-որ պահի այնտեղ [կտեղակայվեն] որոշ ուժեր։ Դրանք հազիվ թե ամերիկացիները լինեն։ Մնում են միայն եվրոպացիները»,- կարծում է պարբերականի զրուցակիցը։

Դիվանագետի խոսքով՝ արեւմտյան զորքերի զորակազմ ուղարկելու քննարկումները վարվում են «հայեցակարգային մակարդակում»։

Դեկտեմբերի 13-ին Politico-ն տեղեկացրել էր, որ ԵՄ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը Վլադիմիր Զելենսկու եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 18-ին Բրյուսելում։ Հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, նշել է պարբերականը։