Էկոպարեկները զենք կրելու իրավունք կունենան

Կառավարության որոշմամբ, սահմանվել է էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոններին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ էկոպարեկային ծառայության ծառայողն իր գործառույթն իրականացնելու է 24/7 շուրջօրյա ռեժիմով ՀՀ պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ըստ կառավարության որոշման՝ ծառայության ընթացքում պարեկների պարտականությունների իրականացման նկատմամբ առկա է արտաքին ճնշումների բարձր հավանականություն:

Ընդ որում, Ծառայության էկոպարեկները վարչական  տույժ նշանակելու մասին որոշումներ կայացնելու իրավասությունից զատ, իրավասու են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերով և կարգով կիրառել զենք և հատուկ միջոցներ, սահմանափակել իրավախախտ անձանց տեղաշարժը իրավախախտման վայրից, կանխելու վերջիններիս փախուստը և այլն։