«Էկո միլք գրուպ»-ի արտադրատեսակների արտադրութ...

«Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին (Գեղարքունիք, ք.Վարդենիս) պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթների՝ «Ռեժան», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն» և «Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է։

Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է արտադրանքների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին: