Եկել էին՝ դիրք դնելու, զրուցել ենք, արդյունքո...

Ադրբեջանցիները եկել էին, որ դիրք դնեին, զրուցել ենք, արդյունքում որոշվել է, որ սահմանից 200 մետր հեռու դիրք դնեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը։

«Ապատեղեկատվություն է, թե ադրբեջանցիներն առաջխաղացում ունեն։ Զուտ փորձել են առաջ գալ, սակայն զրուցել ու հետ են գնացել իրենց տեղը։ Եկել էին առաջ, որ դիրք դնեն, բայց զրուցել ենք, ու արդյունքում որոշվել է, որ սահմանից 200 մետր հեռու դիրք դնեն։ Կրակոցներ, նման խնդիրներ չեն առաջացել»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք Սյունիքում տեղի ունեցող դեպքերի ֆոնին Արցախում լարվածություն կա՞, գյուղապետը պատասխանեց. «Քանի այդտեղի ղեկավար մնում է, միշտ էլ լարվածություն լինելու է»։

Ամբողջական ՝ այստեղ