
Իրանը կավարտի Իսրայելի կողմից սկսված պատմությունը, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է Mehr-ը։
«Մեկ անգամ ևս սիոնիստական հանցավոր և ահաբեկչական խմբավորման չար ձեռքը ներկվել է մեր սիրելի Իրանում հրամանատարների և մարտիկների արյունով», - ասել է Ղալիբաֆը՝ ցավակցություն հայտնելով Իրանի ժողովրդին։ «Հանցավոր սիոնիստական ռեժիմը, հարձակվելով բնակելի թաղամասերի վրա, ապացուցել է, որ ինքը մարդկության ամենամեծ թշնամին է և իրանական ազգի յուրաքանչյուր մարդու ամենավատ թշնամին»։
Նրա խոսքով՝ Իսրայելը և նրա կողմնակիցները կբախվեն «դաժան և ցավալի պատժի»։
«Եկել է վրեժխնդրության ժամանակը, և այս վրեժը կիրականացվի՝ ցանկացած միջոցով և բոլոր գործիքների օգտագործմամբ։ Մենք նրանց չենք թողնի գնալ և ծանր հարված կհասցնենք նրանց։ Նրանք սկսեցին այս պատմությունը, բայց մենք, Աստծո կամքով, այն կհասցնենք մինչև վերջ», - ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը «անկասկած անսասան կլինեն և կպաշտպանեն երկիրը և ժողովրդին մինչև նրանց վերջին շունչը»։