Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը․...

Այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան ասաց, որ  գերտերությունները, հարևան երկրները Հայաստանի հետ հարաբերություններում շատ դեպքերում նախաձեռնություններ սպասում են հենց Հայաստանից․

«Ռուսաստանում, արևմուտքում, տարածաշրջանում և այլ երկրներում մշտապես փորձում են ինչ-որ նախաձեռնություններ լսել Հայաստանից։ Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ աշխարհաքաղաքական զարգացումնեը այնքան են կլանում նրանց ջանք ու եռանդը, որ նախաձեռնություններ մշակելու, իրականացնելու ոչ ժամանակ է մնում և ոչ էլ ցանկություն»։

Ըստ քաղաքագետի՝  ընդամենը պետք է հրաժարվել կիսահղի լինելու քաղաքականությունից։ Հստակ նշենք՝ որոնք են մեր շահերը տարածաշրջանում, ինչն է մեզ անվտանգություն, զարգացում տալիս ու աշխատել այդ ուղղությամբ․

«Հիմա եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը։ Արժե նստել սեղանի շուրջ ու անկեղծ խոսել, ասել՝ սա մեր շահն է, այստեղ դուք մեզ վնասում եք, եկեք ինքներս մշակենք այդ օրակարգը, ներկայացնենք գործընկերներին ու առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ դա լուծում է ու կարող է մեզ մեծ արդյունքներ տալ»- նշեց նա։