Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի թիվ 3 Կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոցի տարածքում հրդեհ է բռնկվել։ Շուրջ 350 մարդ տարհանվել է, կա 2 տուժած։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 48 հրշեջ։
Օպերատիվ ծառայություններում հայտնել են, որ հրդեհը տեղայնացվել է 300 քմ տարածքում։ Հիվանդանոցից տարհանվել է 350 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։
Մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժել է կազմակերպության երկու աշխատակից, որոնք կատարում էին տանիքի պլանային նորոգման աշխատանքներ։ Նրանցից մեկին օգնություն է ցուցաբերվել տեղում, երկրորդը հոսպիտալացվել է: