Էջմիածնի «Սաշիկը»

Օրերս հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։

Դիանա Գասպարյան իր ելույթում կոչ արեց անգամ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից.«ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որեւէ դեպքում անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որեւէ եկամուտ չապահովի»:

Դիանա Գասպարյանը այս հայտարարությունը դասկան իմաստով բիզնես խլելու փորձ է: Եթե նախկին իշխանությունների օրոք հիմնական բիզնես խլող Սաշիկ Սարգսյանը դա անում էր թաքուն, ապա այսօր իմքայլականները դա անում են հրապարակային, ժողովրդի անունից: Դիանա Գասպարյանի պահվածքը մեր նոր իշխանությունների իրական դեմքն է՝ նրանք օրենքից հեռու են և ամենացինիկ որոշումները ժողովրդի անունից են ներկայացնում: