Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Եվրամիության ընդլայնման ծրագրերը:Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էֆե» գործակալությունը:
«Մեր մայրցամաքում խաղաղություն և բարգավաճում կլինի միայն այն դեպքում, երբ մենք միավորենք բոլոր եվրոպացիներին ԵՄ դրոշի ներքո», - հայտարարել է ֆոն դեր Լեյենը:
Մարտին ԵՀ-ում խորհուրդ են տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, որի մասին քննարկումները նախատեսված են այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում:
ԵՀ ղեկավարը ելույթի ընթացքում նաև հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ արդեն ստացել են Ուկրաինան և Վրաստանը, իսկ ավելի վաղ Մոլդովան, ինչպես նաև բանակցություններ են սկսվել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ: