ԵՀ ղեկավարը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր...

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մասնակցում է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարին՝ կապված սեպտեմբերին Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ավարտի հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Sun թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կոչ են արել ֆոն դեր Լեյենին գլխավորել դաշինքը արդեն հոկտեմբերին։ Ընդ որում, նրա՝ որպես ԸՕ նախագահի լիազորություններն ավարտվում են միայն հաջորդ տարի։

Տաբլոիդն ընդգծել է, որ ֆոն դեր Լեյենի նշանակումը մեծ հավանականություն ունի բախվելու առաջին հերթին Մեծ Բրիտանիայի դիմադրությանը: Ըստ The Sun-ի՝ Լոնդոնը մտադիր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուշադրությունը հրավիրել 2013-ից 2019 թվականներին Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարության պաշտոնում ֆոն դեր Լեյենի ցածր գործունեության վրա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներ են համարվում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Կանադայի փոխվարչապետ ու ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։