Եգիպտոսի պաշտոնյաները հութիների և Իրանի հետ ք...

Եգիպտոսի պաշտոնյաները Եմենի հութի ապստամբների և Իրանի հետ մի շարք բանակցություններ են վարում տարածաշրջանում անվտանգության իրավիճակի շուրջ, հաղորդում է Al-Arabi Al-Jadeed թերթը:

Նրա խոսքով՝ Կահիրեի ներկայացուցիչները քննարկում են «Կարմիր ծովի միջազգային ջրերում հանգիստ իրավիճակի վերականգնումը։

Հրատարակությունը նշում է, որ վերջին օրերին կողմերն արդեն մի քանի «ինտենսիվ հանդիպումներ» են անցկացրել։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ որտեղ են տեղի ունեցել այդ հանդիպումները։

Բացի այդ, նշվում է, որ մոտ ժամանակներս սպասվում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի այցը Կահիրե։