Էդմոն Մարուքյանն ահազանգում է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ահազանգում է «Ֆեյսբուքում», որ ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր կարող է դառնալ:

Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.

«Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից: Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին: Նախապես ասեմ, որ տեքստի մեջ ներկայացվածն ամբողջությամբ սուտ է, բայց այստեղ էականը դա չէ, մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք: Այլապես այսպիսի դեպքերը, ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր են»,- գրել է Մարուքյանը:

69302789_10157388032037410_6271782928070475776_n69316460_10157388032022410_4295704926568316928_n_1