Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման մ...

Այսօր տեղի ունեցած դատական նիստում դատարանը վերացրեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրիք 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: Ղազարյանին մեղադրում են ՍԴ դատավորներին քննադատելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, որով սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը, նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։