Էդգար Փարվանյանը ազատվել է Արագածոտնի մարզպետ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Փարվանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝  Էդգար Փարվանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»։