ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկաների հետագա...

ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկաների հետագա ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը շարունակում են մնալ Հայաստանի համար առաջնահերթություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ոչ խտրական հիմունքներով ընդհանուր էներգետիկ շուկաների արագացված ձևավորումը և դրանց գործունեությունը պետք է դառնան ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմաններ ապահովելու հիմքերը»,–հավելեց Գրիգորյանը։