
ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովն արձանագրել է 60 խոչընդոտ անդամ պետությունների օրենսդրություններում և այլ տեղերում, որոնք խանգարում են ԵՏԱՄ տարածքում ավելի արդյունավետ ինտեգրացիային։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կա, մասնավորապես, օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրներ, բայց այդ աշխատանքները նույն ուղով չեն ընթանալու բոլոր պետություններում՝ որոշ տեղերում խստացման, որոշ երկրներում այլ տեղերում է։
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Փաշինյանը ասաց, որ իրենք պայմանավորվել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է ավելի սերտ աշխատեն՝ հարաբերությունների ռազմավարական խորքն ապահովելու համար։