Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են Կազանում ապրիլի 29-30-ը կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ադրբեջանական պատվիրակության հավանական մասնակցության հարցը: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ-ի և Հայաստանի, ինչպես նաև կազմակերպության երեք դիվանագիտական աղբյուրներին:
Բաքուն կկարողանա իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե Երևանը համաձայնի դրան:
«Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դեռ 5 ամիս առաջ պատերազմական իրավիճակում էին գտնվում, պետք է մի շարք տարաձայնություններ հաղթահարեն, մասնավորապես՝ պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը», - գործակալության հետ զրույցում ասել է հայկական կողմի ներկայացուցիչը:



