ԵԱՏՄ երկրների էներգետիկ համագործակցությունը Ռ...

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների գործընկերությունը Ռուսաստանի հետ թույլ է տալիս նրանց էներգետիկ ոլորտում մրցակցել արտաքին շուկաներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռուսաստան – իսլամական աշխարհ. ԿազանՖորում» կոնֆերանսի ժամանակ։

«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների աճի ցուցանիշները խոսում են իրենք իրենց մասին՝ Ղազախստանում՝ 5,1%, Ղրղզստանում՝ ավելի քան 6%, բարձր տեմպեր Հայաստանում՝ 8,6%, Բելառուսում՝ 3,9%՝ չնայած պատժամիջոցներին», – նշել է Օվերչուկը։