Հայաստանում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համեմատությամբ ամենացածր գնաճն է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ ԵԱՏՄ երկրներում գրանցվել է 13.4% գնաճ։ Հայաստանում գնաճի ամենացածր ցուցանիշներն են՝ 9.5%: ՌԴ-ում 12․6% է, Բելառուսում՝ 15.2%, Ղազախստանում՝ 18.8%, Ղրղզստանում՝15.4%: