ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հարթակ կդառնա...

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հարթակ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար: Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Խուան Պոնս Սամպիետրոն:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության եւ խաղաղության գործիք է, այդ կապակցությամբ խորհրդարանականները կարող էին մաս կազմել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացին:

«ԵԱՀԿ ԽՎ-ն ոչ միայն դիտարկման կամ մոնիթորինգի հարթակ է, այլև երկխոսության և խաղաղության խթանման գործիք։ Ես բազմաթիվ զրույցներ եմ ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, և միշտ ընդգծել եմ, որ մենք պետք է առաջ նայենք։ Ստամբուլում կայանալիք աշնանային նստաշրջանում մենք շեշտը դնելու ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վրա և դառնալու ենք դրա հարթակը:

Մենք բաց չենք թողնի Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումից հետո ի հայտ եկած հնարավորությունը և պատրաստ ենք դառնալ դրա գործնական իրականացման գործիքը։ Հնարավոր է՝ ոչ այս տարի, բայց քանի որ գործընթացը (կարգավորման գործընթացը - խմբ.) ավելի դրական փուլ է մտնում, վստահ եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել ։

Այս համատեքստում ստամբուլյան հանդիպումը հատուկ նշանակություն կունենա»,-ասել է նա։