
Ձորաղբյուրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել. 1 միլիոն դրամ տուգանք ու վնասի փոխհատուցում: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ստացվել է հաղորդում՝ Կոտայքի մարզում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ։
Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ա.Գ.-ն՝ իրեն պատկանող հողամասում հորատված ապօրինի խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։
Քաղաքացի Ա.Գ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր.:
Իրավախախտին ներկայացվել է նաև ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 57.600դր. չափով։