Ձորագյուղում Մարտունու պատմության ու բնության...

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի կենտրոնական փողոցում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մարտունու տարածքի բնության և պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառ է կառուցվել։ 

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի ավտոկանգառների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 320 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

2024 թվականի սեպտեմբերից մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսին։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Ձորագյուղի բնակիչներն արդեն օգտվում են ժամանակակից, Մարտունի համայնքի պատմության և բնության հուշարձանները պատկերող, ճանաչողական ու  զբոսաշրջային նշանակությունը գովազդող ավտոկանգառներից։