Ձմեռային զորակոչը կսկսվի հունվարի 7-ից

ԱԺ-ում քննարկվում է կառավարության նախաձեռնած «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24- ամսյա ժամկետը փոխարինել 18-ամյաս ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո  պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։  Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ 2025 թվականի ձմեռային  զորակոչի շրջանակներում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա  ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի  ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված  քաղաքացիները։

Պապիկյանն ընդգծեց, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու  2026 թ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է  դարձել վերջին տարիներին պայմանագարային զիոնվորական ծառայության գրավչության ավելացման ու  ընդլայնման ուղղությամբ կատրաված շարունակական աշխատանքների շնորհիվ»,- ասաց նա։