Ձեզանից մի քանի տասնյակ անգամ ավելի երկար  եմ...

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում սկսված քննարկմանը այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող Տիգրան Ուրիխանյանը հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարցրեց` դուք ընդհանրապես հանձնաժողովի աշխատանքի ընթացակարգ ունե՞ք:

Վարդանյանը ձայնը բարձրացնելով ասաց, որ իրենք փորձում են մինչև վերջ պարզաբանել բոլոր հարցերն ու միայն դրանից հետո ընդունել որոշումներ։ Նա ուշադրություն հրավիրեց, որ միայն նոր է օրակարգ մտել քննարկվող նախագծի լրամշակված տարբերակը, ու բանակն է, որ տեխնիկական հարցեր կան, որ պետք է քննարկվեն։

«Շատ բարի, ուրեմն անցնում ենք ավելի կոշտ տրամաբանությանը, խնդրո´ւմ եմ, քվեարկություն։  Է՞դ եք ուզում»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորներների վեճի շարունակվելու պատճառով քվեարկությունը չկայացավ:

Վարդանյանը Ուրիխանյանից հետքրքրվեց` Դուք ընդհանրապես ծանո՞թ եք պետաիրավական հանձնաժողովի աշխատակարգին.

«Ես Ձեզանից մի քանի տասնյակ անգամ ավելի երկար  եմ աշխատել, այդ թվում` պետաիրավական հարցերի հանձնաժողովում»,-  ասաց Ուրիխանյանը։