Ձեզ ոչ միայն հարկելու են, նաև դատելու են սիրե...

«Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերնտերը հարկվելու են, հարկվելու է նաև գյուղատնտեսությունը: Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնի ձեր գլխին, ասի՝ դե հարկ տուր»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրերին։

Պատգամավորի ելույթը՝ տեսանյութում։