Ձեզ լսելով կկարծեն, թե պատգամավորների կրունկն...

Հարգելի պարոն Բագրատյան, Ձեզ լսելով հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների ոտքերի կոշիկների կրունկները մաշվել են մարզերի ճանապարհներին։ Այս մասին ԱԺ-ում ասաց Իմ քայլը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում են հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ։

«Իհարկե բարոյական պարտք է միշտ գնալը, ոչ թե գումարն ավելացնելուց հետո պետք է գնալ։ Սա պետք է լիներ ամեն մեկի պարտավությունը այս երկուսուկես տարվա ընթացքում և ես չեմ կարծում, որ այս գումարի բացակայության պատճառով էր, որ չէին գնում։ Այդ ոնց էր լինում, որ շատ պատգամավորներ անտեսում էին այդ հիսուն հազար դրամի պակաս լինելը և գնում էին, իսկ մնացածը առհասարակ անտեսում էին մարզերը և անտեսում էին Երևան քաղաքը»։