ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
Մեր տեղեկություններով` մարզպետարանի պաշտոնատար անձը կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն է։



