Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարու...

Երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Այս մասին  հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հաստատեցին կոմիտեից: