Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածով»,- ArmeniaSputnik-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ ոստիկանները Մալաթիայում հայտնի «Ոսկու շուկայի» տարածքում իրականացրած օպերացիայի արդյունքում ոստիկանություն են տեղափոխել Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի փեսային, ով ավելի շատ հայտնի է որպես Մալաթիայի «ոսկու շուկան տիրություն անող» «Լեդի Հակոբի» Զորիկ։



