Ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա...

Բելգիայի մայրաքաղաքում ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Կայլին՝ ֆուտբոլի աշխարհի ընթացիկ առաջնության հետ կապված կոռուպցիոն գործով։ 
Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հայտնել էր ոստիկանության կողմից անցկացվող հատուկ խոշոր գործողության մասին։

Հայտնի է, որ գործողության ընթացքում չորս մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ եվրախորհրդարանի նախկին պատգամավոր և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահը։