Ձերբակալել են Ստեփան Գալստյանին. Hraparak.am

Hraparak.am-ը գրել է.

«Մեր տեղեկություններով՝ այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը։Նրան քիչ առաջ ձերբակալել են։ 

Նշենք, որ Գալստյանը օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին և որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կլալնավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։