Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտ...

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի  գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և շնորհավորել պարոն դեսպանին նշանակման կապակցությամբ ու հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարը հույս է հայտնել, որ  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Մեր երկրների միջև առկա են բարեկամական, դիվանագիտական հարաբերություններ և ոլորտային սերտ համագործակցություն, լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության սերտացմանը և արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է  հարցերի լայն օրակարգ։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել տարածարջանում բնապահպանական խնդիրների կանխման և լուծման ուղղությամբ, իրականացնել փորձի փոխանակում և համատեղ ծրագրեր։

Հանդիպման ընթացքում կողմերի միջև այմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը: