Ձեր գործընկերներին էլ հարցրեք՝ 30 տարի սխալ ե...

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին հարց ուղղեց.

 «Պատերազմը սկսելու մեղքը բարդում եք 30 տարվա սխալ ձևակերպումների վրա․ երբ այս բովանդակությամբ ելույթ եք ունենում, ես դահլիճին դիմեմ, արդյո՞ք հարցրել եք օրինակ՝ Շիրակ Թորոսյանին, որ երեք գումարում ԱԺ պատգամավոր է եղել, սխալ տերմինոլոգիա՞ է օգտագործել 30 տարի, արդյո՞ք հարցրել եք 95-99 թթ․ պատգամավոր, դրանից առաջ էլ տարբեր պաշտոնների եղած Քոչարյան Անդրանիկին, որ սխալ տերմինալոգիաներով պատերազմ է բերել, պարոն Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Հովիկ Աղազարյանին։ Մի հատ իրանց էլ հարցրեք՝ երեսուն տարի սխալ ենք ապրե՞լ, թե՞ երեսուն տարվանից հետո ավեր բերեցին մեր երկրի գլխին»: