«Ձայն Հայրենյաց» շարժումն աջակցություն է հայտ...

«Երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկում է հրավիրել «Ձայն Հայրենեաց» շարժումը:

Շարժման քննարկմանը մասնակցում են մշակույթի գործիչներ եւ մտավորականներ: Քննարկմանը «Ձայն Հայրենեաց» շարժումը աջակցություն կհայտնի «Մայր Հայաստան» դաշինքին:

Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը պատասխանելու է նաեւ մշակույթի գործիչների ու լրագրողների հարցերին։

Քննարկմանը հրավիրված են՝ «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ն, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների խորհուրդ» ՀԿ-ն, հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ։