Դուշանբեում քննարկվել են Ռուսաստանի և Տաջիկստ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի հետ քննարկել է այդ երկրում ռուսական ռազմակայանի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր մենք հնարավորություն կունենանք, արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս, առանձին խոսելու տարածաշրջանային անվտանգության, մեր ռազմակայանի գործունեության հարցերի շուրջ», - նշել է Ռուսաստանի նախագահը հանդիպման սկզբում։

Պուտինը հիշեցրել է, որ երկու ղեկավարների նախորդ շփումները կայացել են անցյալ շաբաթ Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում:

Երկու նախագահների քննարկման օրակարգում են նաև ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցերը, անվտանգության ոլորտում համագործակցությունը, առևտրատնտեսական կապերը և երկու երկրների հեռանկարային խոշոր համատեղ ծրագրերը։