2 վախը մի մшհ է. Ղազինյանը՝ ՔՊ–ականներին

«Կառավարության ղեկավարն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀԷՑ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է ժողովուրդը։ Ինչո՞ւմն է կայանում վտանգը։ Նախ՝ երկու տարբերակ կա. կա՛մ չի հասկանում իրականում, կա՛մ հասկանալով խաբում է ժողովրդին։ Երկուսն էլ լուրջ վտանգ են։ Հորդորում եմ ձեզ՝ բացատրեք, որ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ մեթոդիկայով չի վճարում ժողովուրդը, սակագնի մեջ չկա, նորմալ չէ։ Այ, իսկ օրինակ՝ հարցուպատասխանի ժամանակ ես հարց տվեցի, որ Ֆինանսների նախարարությունն ունի ուղեցույց շուկայական գների վերաբերյալ՝ շինարարական ապրանքների, օրինակ։ Ո՞նց եք պատկերացնում՝ այդտեղ գրածն ավելի թանկ է, քան մենք ձեռք ենք բերել, բայց սեփականատերը՝ պարոն Կարապետյանը, հիմա ԱԱԾ-ի նկուղում է այդ դրվագով։ Նաև ասաց՝ դե եթե այդպես է, կփլվի գործը։ Հիմա երկու օր անցել է, այդ դրվագով ոնց որ չի փլվում։ Շատ ճիշտ կլիներ՝ այսօր անդրադառնար, ասեր՝ ես հետաքրքրվել եմ, և ասել են, որ այդ գործը կարճվելու է»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։