
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են 2026-2028 թվականներին ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման ոլորտում ԱՊՀ պետությունների և մասնակիցների համագործակցության ծրագիրը և այլ փաստաթղթերի փաթեթ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ստորագրված փաստաթղթերի թվում են 2026-2030 թվականներին արտաքին սահմաններում սահմանային անվտանգության ամրապնդման ծրագիրը, մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի մասին որոշումը, ԱՊՀ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի ստեղծման 80-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև փաստաթուղթ անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության վերաբերյալ, Հռչակագիր տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին:
Դուշանբեում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։