
Խորհրդանշական է, որ ընդդիմության կողմից Կառավարության 7 տարիների աշխատանքի քննարդատությունն այսքան ցավագին է ընդունվում, որն արտահայտվում է ջղաձգումներով։ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ներքին և արտաքին սպառնալիքները, ոչ բավարար անվտանգությունը, սահմանին հակառակորդի սանձարձակությունը, ապագայի հանդեպ տագնապը խոսում են այն մասին, որ կառավարության գործունեության վերլուծությունը պետք է ներկայացնենք առաջին հերթին անվտանգության տեսանկյունից:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատերազմ չի լինելու։ Սակայն իրականության և նրա խոստումների հակասականությունը այլ բան է ենթադրում։ Այն թեզը, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, անընդունելի է։ Նույն խաղաղության օրակարգի բանակցությունների ընթացքում շատանում են Բաքվի պահանջները․․․ Ոչնչացնում ենք Արցախի անձնագիրը՝ վտանգի տակ դնելով ՀՀ անձնագիրը: Մենք անվտանգային և հոգեբանական ճգնաժամում ենք»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: